Jose Cafe-Club-Restaurant

Family Style Restaurant

JOSE Restaurant / Lounge Bar / Club
JOSE Ресторан / Лаунж-бар / Клуб
JOSE Ռեստորան / Լաունջ Սրճարան-Բար / Ակումբ


Ջոս համալիրը իր տեսակի մեջ եզակի կառույց է, որը ներառում է երեք սրահ՝ ռեստորան, լաունջ-բար և ակումբ, ինչը իր թույլ է տալիս գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի: Ջոս համալիրը տարբերվում է ոչ միայն իր տարբեր ոճի ուղղվածություն ունեցող սրահներով, այլև տարբերվող ճաշացանկով: Ջոս համալիրում առկա են ավանդական, իտալական, մեքսիկական, եվրոպական, սուշի խոսանոց և ինքնատիպ հատուկ Ջոսի խոհարարների կողմից պատրաստված համեղ ուտեստներ: Ջոս համալիրը իր հյուրերին է առաջարկում կոկտեյլների լայն տեսականի, համեմված մեր հմուտ բարմենների իմպրովիզացիաներով:
Ջոս համալիրում յուրաքանչյուր երեկոն առանձնահատուկ է՝ իր երաժշտական շոուներով: Այստեղ են հանդես գալիս Հայաստանի, ինչպես նաև Ջոս համալիրի կողմից արտերկրից հատուկ հրավիրված լավագույն երգիչ, երգչուհիները, պարուհիները, հաղորդավարները և դիջեյները:
Այստեղ հաճախ են կազմակերպվում մշակութային միջոցառումներ, շնորհանդեսներ, ցուցադրություններ, թեմատիկ երեկույթներ, ծննդյան տոներ և նույնիսկ ամուսնության արարողություններ:
Վստահորեն կարող ենք նշել, որ Ջոս համալիրը այն եզակի կառույցներից է, որտեղ գործում է խստացված անվտանգության համակարգ: Եվ սա միակ առավելությունը չէ. Ջոս համալիրին է պատկանում Երևան քաղաքի կենտրոնում գտնվող ամենամեծ ավտոկայանատեղին՝ 2000 ք/մ:

0:43
= Lilit =
2 months ago
0:50
= M A G A =
2 months ago