HAYQ - Armenian Application

Company

«HAYQ - Armenian Application» ստեղծվել է ողջ աշխարհի հայության համար` նպատակ ունենալով ամրացնելու և մոտեցնելու հայ ժողովրդին իր պատմական արմատներին։


«HAYQ - Armenian Application» հավելվածը ստեղծվել է ողջ աշխարհի հայության համար` նպատակ ունենալով ամրացնելու և մոտեցնելու հայ ժողովրդին իր պատմական արմատներին և ավանդույթներին: Այն նաև Հայաստանի վերաբերյալ նախնական տեղեկություններ ստանալ ցանկացողների և հետաքրքրվողների համար է: Հավելվածը ստեղծված է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով և ներառում է հետևյալ բաժինները.

o ինտերակտիվ այբուբենը,
o տեսարժան վայրերը,
o «Հայր մեր» տերունական աղոթքը,
o նշանակալից ամսաթվերի առանձնացմամբ օրացույց,
o հայ մեծերը,
o հայոց պատմության ժամանակացույց,
o 1915թ. հայոց ցեղասպանությունը,
o Սփյուռք,
o երաժշտություն:

Հավելվածի ստեղծման համար օգտագործված նյութերը վերցված են տեղեկատվության բաց (հանրային) աղբյուրներից: Հեղինակներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվությունը և աջակցում են այս i-արտադրանքի զարգացմանը:
Հավելվածի վաճառքից ստացված միջոցները մասամբ կօգտագործվեն Հայաստանում բարեգործական նպատակների համար, որոնց մասին հավելվածն օգտագործողները կիրազեկվեն:

3:50
ՀԱՅՐ...
2 months ago